$

ԱՍԱՏՐՅԱՆԸ, ԱԲԱՋՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԲԱՆԱՁԵՒ, ՈՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈԹՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ. 907 ՀՈԴՎԱԾԻ ԼԻԱՐԺԵՔ ԿԻՐԱՌՈՒՄ

Լոս Անջելես, Կալիֆոռնիա — Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամներ Էլեն Ասատրյանը և դոկտոր Սյուզի Աբաջյանը հեղինակել և ներկայացրել են բանաձև (CDP Resolution 21-08.014) Կալիֆոռնիայի Դեմոկրատական Կուսակցությանը, որը կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով Ազատության Աջակցության Ակտի 907-րդ հոդվածը: Բանաձևը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին և պետքարտուղարին հորդորել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին և պատանդներին: Բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության գործադիր խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 25-29:

«Կարևոր է, որ մենք հստակ ուղերձ ուղարկենք Բաքվի բռնապետական ռեժիմին այն մասին, որ Միացյալ Նահանգները դեմ են ռազմական հանցագործություններին և Արցախի ու Հայաստանի վրա հարձակումներին: Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել մեր միլիոնավոր ամերիկյան հարկային դոլարները Արցախի և Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ կիրառելու համար՝ հիվանդանոցների և դպրոցների հրետակոծությունը, կասետային ռումբերով խաղաղ բնակիչների սպանությունը, հազարավոր վարձկանների հավաքագրումը և անդառնալի բնապահպանական վնասը՝ տարածաշրջանի անտառները սպիտակ ֆոսֆորով այրելու պատճառով: Ազատության Աջակցության Ակտի 907 հոդվածի թուլացումը ոչ միայն լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում մեր հարկային դոլարներից մինչ այժմ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հանցագործություններին, այլ նաև հակասում է մեր կուսակցության սկզբունքներին և քաղաքականությանը: Մենք լիահույս և վստահ ենք, որ մեր գործընկերները կքվեարկեն այս բանաձևի օգտին»,- հայտարարեց Ասատրյանը:

«Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ չնայած տարածաշրջանում խաղաղության հասնելու միջազգային հանրության կոչերին և Հայաստանի  համագործակցության շարունակական պատրաստակամությանը: 907-րդ հոդվածից հրաժարվելով՝ մեր կառավարությունը մեղսակից է դառնում Ադրբեջանի կողմից միջազգային օրենքի շարունակական խախտմանը և հայ ռազմագերիների խոշտանգմանը: Մեր հարկային դոլարները չպետք է քաջալերեն Ադրբեջանի կառավարության շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք նպաստում են մարդկային կյանքի և բնիկ հողերի կորստին ու տարածաշրջանի ապակայունացմանը: Մենք հպարտ ենք ներկայացնել այս հրատապ բանաձևը, որը հստակ ուղերձ է հղում Միացյալ Նահանգների ամենամեծ Դեմոկրատական մարմնից մեր դաշնային կառավարությանը»,- ընդգծեց Աբաջյանը: 

Այս բանաձևը ներկայացվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը` մինչ այժմ հարձակվելով ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի), այլև Հայաստանի վրա՝ գերության մեջ պահելով մոտ 200 հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների և շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքները Բաքվից: Միացյալ Նահանգները կոչ են արել կողմերին վերսկսել Մինսկի խմբի խաղաղ գործընթացը, որին Հայաստանը աջակցում է, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել: 

Բանաձևի հովանավորներն են – Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցություն կազմակերպություն, Էլեն Ասատրյան (AD 43), Սյուզի Աբաջյան (AD 41), Քրիստին Շիմիզու (AD 45), Ջոն Հարապետյան (AD 41), Մարկո Ֆլորես (AD 53), Շաննա Ինգալսբի (AD 43), Սինդի Մոնտոյա (AD 41), Ջեյսոն Սմոլ, (AD. 45), Անժելիկա Դուենաս (AD 39), Վանուհի Վարդանյան (AD 43), Կարոլին «Ջիյոնգ» Փարկ (AD 53), Կարեն Սուարես (AD 41), Բոնի Շատուն (AD 46), Ադել Անդրադե-Շտադլեր (AD 49), Մերի Էն Լուց (AD 41), Պոլ Քոուլ Պադիա (AD 49), Քեթլին Պատերսոն (AD 42), Լինդա Պերես (AD 43), Մայքլ Ֆ. Դուրան (AD 41), Մելիսա Թեյլոր (AD 41), Դուայթ Յանգ (AD 36), Թինա Ֆրեդերիկս (AD 41), Միտչել Ծայ (AD 41), Սթիվեն Ֆիշեր (43 AD), Մելիսա Մայքելսոն (AD 49), Ռեբեկա Վոլֆերսբերգեր (AD 45):

Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը 2021 թվականի նահանգային համագումարում իր 13 առաջնահերթ բանաձևերի շարքում ընդունեց նաև Ասատրյանի հեղինակած բանաձևը: Այն կոչ էր անում Միացյալ Նահանգներին անհապաղ միջամտել հայ ռազմագերիներին անվտանգ վերադարձնելու հարցում, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել և ներդրումներից զրկել Թուրքիային և Ադրբեջանին` մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը և մինչև Արցախի ժողովրդին չտրվի ինքնորոշման հնարավորություն իր բնիկ հողերում:

Կալիֆոռնիայում բնակվում են ավելի քան մեկ միլիոն ամերիկահայեր, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։ Նրանք ակտիվորեն պայքարում էին համաշխարհային օգնության և միջամտության համար, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրենց հայրենակիցներին հասցված աներևակայելի տառապանքների ականատեսն են եղել: 

Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը նահանգի գերիշխող քաղաքական կուսակցությունն է, որը ներկայացնում է ավելի քան 10.3 միլիոն դեմոկրատներին։ Այն նաև Միացյալ Նահանգների ամենամեծ ժողովրդավարական մարմինն է:

###

Contact | Press@ElectElen.com
Spread the Word

Let's Get Social

Join Us