top of page

ՍԵՆԱՏՈՐ ԷՆԹՈՆԻ ՊՈՐՏԱՆՏԻՆՈՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



ՍԵՆԱՏՈՐ ԷՆԹՈՆԻ ՊՈՐՏԱՆՏԻՆՈՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


ԳԼԵՆԴԵԼ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ։ Սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ով նաև ծառայում է որպես Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, այսօր հայտարարել է Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում Էլեն Ասատրյանին աջակցելու մասին:


«Ուրախ եմ իմ լավ ընկեր Էլեն Ասատրյանին աջակցելու Գլենդելի քաղաքային խորհրդի համար: Նա տաղանդավոր է, եռանդուն, և Գլենդելում դրական փոփոխություններ բերելու նրա ապացուցված փորձառությունն ու նվիրվածությունը նրան կդարձնեն Խորհրդի արդյունավետ անդամ։ Ես անհամբեր սպասում եմ Էլենի հետ աշխատելու Գլենդելի բնակիչներին առնչվող հարցերի շուրջ: Նա ունի իմ ամբողջական աջակցությունն ու վստահությունը»,-ասված է սենատոր Պորտանտինոյի հայտարարության մեջ։


«Ինձ համար մեծ պատիվ է և ոգևորող ստանալ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի աջակցությունը, ով իր ընտրողների անխոնջ պաշտպանն է։ Ես անհամբեր սպասում եմ սենատոր Պորտանտինոյի հետ աշխատելուն՝ Գլենդելի բնակիչների կյանքի որակը բարելավելու համար»,- ասել է Էլեն Ասատրյանը։


Սենատոր Պորտանտինոյի այս բացարձակ աջակցությանը նախորդել է համայնքային խմբերի, բնակիչների և փոքր բիզնեսի սեփականատերերի լայն կոալիցիան, ովքեր ևս հանդես են եկել ի աջակցություն Էլեն Ասատրյանի արշավի, ինչը պատմական նախադեպ է ստեղծել իր բազմակողմանի՝ ժողովրդավարական ճանապարհներով Գլենդելի բոլոր բնակիչներին հասնել հանրային միջոցառումների և առանձին հանդիպումների միջոցով։


Էլենի կապը Գլենդել քաղաքի հետ խորը արմատներ ունի։ Այդ մասին է վկայում երկարամյա ծառայության մի ամբողջ ժամանակաշրջան, երբ Էլեն Ասատրյանը որպես համայնքային առաջնորդ և հասարակական գործիչ իր նվիրումն ու ծառայությունն է բերել այս քաղաքին ու նրա բնակիչներին։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում նա ղեկավարել է հաջողակ նախաձեռնություններ և արշավներ տեղական, նահանգային և դաշնային մակարդակներում, որոնք ներառում են, օրինակ, կանաչապատ տարածքների ընդլայնում և սոցիալական ծրագրերի հասանելիություն ցածր եկամուտ ունեցող անապահով ընտանիքների համար, որն իրականացրել է որպես Գլենդելի զբոսայգիների և հանգստի հանձնաժողովի նախագահ։ Էլեն Ասատրյանը մեծ աջակցություն է ցուցաբերել քաղաքի բնակիչներին ու հատկապեսփոքրբիզնեսի սեփականատերերին հաղթահարել բյուրոկրատական խոչընդոտները, ստեղծել է հատուկ ծրագրեր և նախաձեռնություններ երիտասարդների, կանանց, աշխատող ընտանիքների և բազմամշակույթ համայնքների համար, ապահովել է պետական ​​կառույցներում հավասար հասանելիություն և ներկայացվածությոին:


Էլեն Ասատրյանը նաև եղել է Գլենդելի քաղաքային զբոսայգիների, հանգստի և համայնքային ծառայությունների հանձնաժողովի, ինչպես նաև Գլենդելի երիտասարդական դաշինքի, Գլենդելի համայնքային ոստիկանության համագործակցության խորհրդատվական հանձնաժողովի և Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի տեսուչի խորհրդատվական հանձնաժողովի անդամ: Էլենը ներկայումս ընտրված LACDP-ի ընտրված անդամ է, որը ներկայացնում է 43-րդ վարչական շրջանը՝ ընդգրկելով նաև Գլենդել քաղաքը:


Էլենն ավարտել է Կոլումբոսի տարրական դպրոցը, Toll Middle School-ը, Herbert Hoover ավագ դպրոցը և UCLA համալսարանը: Համատեղելով աշծատանքային գործունեություննու կրթությունը՝ նա ստացել է բակալավրի կոչում քաղաքագիտության ոլորտում՝ կենտրոնանալով ամերիկյան քաղաքականության և միջազգային հարաբերությունների վրա:


Ընտրվելու դեպքում Էլենը կլինի Գլենդելի քաղաքային խորհրդի առաջին ամերիկահայ կինը, իսկ 39 տարեկանում՝ ամենաերիտասարդ կինը, որ երբևէ ընտրվել է այդ պաշտոնում:


Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Էլեն Ասատրյանի քարոզարշավին մանրամասն ծանոթանալու, ներգրավվելու և աջակցելու համար այցելեք www.electelen.com: Սոցիալական ցանցերում Էլենին աջակցելու համար միացեք նրան Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում @ElenAsatryan


###





bottom of page