$

Ծանոթացեք Էլենի Հետ

Հասարակական ակտիվ գործիչ, մարդու և քաղաքացիական իրավունքների պաշտպան  Էլեն Ասատրյանը, ով հանդիսանում է նաեւ «Սթարք Գրուպ»՝ հանրային քաղաքականության հարցերով, ոչ շահութաբեր  կազմակերպությունների եւ քաղաքական արշավների խորհրդատվություն տրամադրող ընկերության հիմնադիր տնորեն, հայտ է ներկայացնում պաշտպանել թերներկայացված համայնքների այդ թվում` կանանց, փոքրամասնությունների եւ աշխատանքային դասի իրավունքներն ու շահերը։ 

Երկու տասնամյակ շարունակվող Էլենի հասարակական ակտիվ գործունեւությունը սկսվել է միջնակարգ դպրոցում սովորելու օրերից, երբ նա Միացյալ Կրթաշրջանի խորհրդի եւ քաղաքային խորհրդի ուշադրությանը ներկայացրեց  իր դպրոցում եւ քաղաքում խտրականության հետ կապված հարցերը: 15 տարեկանում, առաջին անգամ, Էլենը որպես կամավոր ներգրավվել է քաղաքական ընտրարարշավում, եւ 19 տարեկանում, Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական բազմաթիվ հաջողված այլ արշավների եւ հասարակական շարժումների, որոնք Էլենը ղեկավարել է՝ 1999 թվականից ի վեր։ 

Հասարակական կազմակերպությունների ուժին ու հնարավորությանը հավատացող Էլենի մասնագիտական ​​պաշտոնների մեծ մասը, մինչ սեփական գործ նախաձեռնելը,  ներառել է՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի գործադիր տնօրենի, Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի (ANCA-WR) գործադիր տնօրենի պաշտոններ. Հայ Դատը հասարակական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ամերիկահայ համայնքին հուզող խնդիրների արծարծմանն ու լուծմանն Արեւմտյան Ամերիկայի 19 նահանգներում: Նրա նվաճումների շարքում են՝ կառավարման մարմիններում հավասար ներկայացուցչություն ձեռք բերելու համար պայքարը, տարածաշրջանի յուրաքանչյուր նահանգում Հայոց ցեղասպանության ճանաչումը, ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆոռնիաի պետական ​​ավագ դպրոցների ուսումնական ծրագրում ընդգրկելը, Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված, պատմական՝ Արդարության քայլարշավին 166,000 մասնակիցների մոբիլիզացումը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի ձեռքբերման համար  աշխատանքները, ինչի համար Արցախի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Արցախի « Երախտագիտություն » մեդալով:

Իր առաքելության շրջանակներում, համոզված լինելու համար, որ բոլոր ընտրողները, անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից եւ տնտեսական հնարավորություններից հավասար հնարավորություն ունենան մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին, Էլենը մշակել եւ իրականացրել է ընտրողների արձանագրման եւ «Հայ Վոտց»  նախաձեռնությունները, ինչի արդյունքում, միայն Լոս Անջելեսի շրջանում, ավելի քան 50,000 նոր Ամերիկահայ ընտրող է արձանագրվել՝ հանգեցնելով ռեկորդային թվով մասնակցություն ընտրություններում Հայ համայնքի կողմից։ 

2018-ի ապրիլին Ասատրյանը Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցող հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներից մեկն էր ՝ ի նպաստ Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությանը: Լոս Անջելեսի սփյուռքահայերին մոբիլիզացնելուց հետո, նա մեկնեց Հայրենիք` տեղում օգնություն առաջարկելու համար: Վերջինս նա Միացյալ Նահանգներում աշխատանքային այցեր է կազմակերպել Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի և Սփյուռքի հարցերով զբաղվող գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համար:

Նվիրված լինելով առաջադեմ արժեքների ներկայացմանը, Էլենը, Արեւելյան շրջանի առաջադիմական Դեմոկրատների, Սան Ֆերնանդո Հովտի Դեմոկրատների, Հարավային Կալիֆորնիայի Հայ Դեմոկրատների, Կալիֆորնիայի Ամերիկահայ Դեմոկրատների եւ Գլենդելի Դեմոկրատական Ակումբի երկարամյա անդամ է: 2015 թվականի դեմոկրատական կուսակցության ընտրություններում (ADEM) էլենի ջանքերը օգնեցին մղելու դեմոկրատներին արձանագրել քվեարկողների մասնակցության ռեկորդային ցուցանիշ այնպիսի ընտրություններում, որոնք միայն անվանական հետաքրքրություն էին առաջացնում: Էլենն այժմ  Կալիֆորնիայի դեմոկրատական ​​կուսակցության պատվիրակ է, որտեղ ներգրավված է կուսակցության հարթակի ձևավորման գործում, եւ պաշտպանում է իրեն հոգեհարազատ հարցերը:

Համայնքների կրթությանն ու հզորացմանն ուղղված էլենի նվիրումն ակնհայտ է եղել բոլոր այն տարիների ընթացքում, երբ նա ծառայել է տեղական եւ տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հանձնաժողովներում եւ խորհուրդներում, այդ թվում ՝ Գլենդելի քաղաքապետարանի Այգիների, հանգստի եւ համայնքային ծառայությունների հանձնաժողովում որպես նախագահ, Գլենդելի երիտասարդական դաշինքում, Գլենդեյլի համայնքի ոստիկանության համագործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեում, Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի ղեկավարի խորհրդատվական հանձնախմբում,  Ռիլեյ ֆոր Լայֆ եւ Մարդահամարի ամբողջական հաշվիչ հանձնաժողովներում:

Որպես կանանց իրավունքների եւ սոցիալական արդարության ջատագով, 2010թ.-ին Էլենը հիմնել է Գլենդելի Ընտանեկան Բռնության Հարցերով աշխատանքային Խումբը` համախմբելով Գլենդելում հիմնված ոչ առևտրային կազմակերպություններին, գտնելու համագործակցության հնարավոր կետեր ու միմյանց օժանդակ լինել ընտանեկան բռնությանը վերաբերող հարցերում: Բացի այդ, նա մեծ հպարտությամբ է իրականացնում  անթիվ երիտասարդ կանանց ուսուցումն ու խրախուսում նրանց ներգրավվել քաղաքացիական կյանքում:

Նվիրված լինելով երիտասարդության հզորացման գաղափարին, Էլենը հիմնել եւ ղեկավարել է վարժանքի եւ վարպետության ծրագրեր ավագ դպրոցի եւ քոլեջի ուսանողների համար, որոնց թվում է հայ-ամերիկյան առաջին՝ Սակրամենտոյում  հիմնված Վալտեր եւ Լորել Քարաբյան հանրային քաղաքականության կրթաթոշակային ծրագիրը քոլեջի շրջանավարտների համար: Նա նաեւ ղեկավարել է Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի «Ճանապարհ դեպի քոլեջ» ծրագիրը՝ օգնելով անգլերեն չխոսող ծնողներին եւ ուսանողներին հաջողությամբ ավարտել ավագ դպրոցն ու դյուրությամբ ներգրավվել քոլեջի ընդունելության գործընթացում:

Էլենը նաեւ ծառայում է Լոս Անջելեսի մարզի ընտրողների հետ հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովում եւ Լոս Անջելես քաղաքի քվեներ կազմակերպության ընտրողների հետ կապի եւ կրթության հանձնաժողովում:

Էլենը մեծարվել է Կալիֆորնիայի խորհրդարանի Սենատի, Ներկայացուցիչների Պալատի, Լոս Անջելեսի քաղաքապետ Գարսետիի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից՝ հանրային ծառայություններին նվազագույն հասանելիություն ունեցող համայնքներին եւ մարդու ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն ուղղված  իր ջանքերի եւ նվիրվածության համար: Էլենն արժանացել է «Ամերիկայի Հայկական Առեւտրաարդայունաբերական պալատի»՝ «Կանայք Ծառայության ոլորտում» մրցանակին: 2018թ.-ին Ասատրյանը, սենատոր Էնթընի Պորտանտինոյի կողմից ճանաչվել է Սենատի 25-րդ շրջանի կին ձեռնարկատեր մրցանակին՝ «Սթարք գրուպ» ընկերության միջոցով իր գործունեության համար:

1992 թ-ին Ասատրյանը, ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Գլենդել տասը տարեկանում, եւ հաճախել է  Կոլումբուսի անվան տարրական դպրոց, Թոլլ միջնակարգ դպրոց եւ Հուվեր ավագ դպրոց: Նա Կալիֆոռնիայի Պետական Լոս Անջելես համալսարանի  (UCLA) շրջանավարտ է, որտեղ ուսանել է Քաղաքագիտություն՝ կենտրոնանալով Ամերիկյան Քաղաքականության եւ Միջազգային Հարաբերությունների մեջ: 

Հանրային ծառայությունը, որ դրական ազդեցություն է ունենում ապագա սերունդների համար, եւ օգնում է ստեղծել առավել արդար ու անաչառ աշխարհ, Էլենի  շարժիչն ուժն է հանդիսանում:

Let's Get Social

Join Us